ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Կիևը էներգետիկայի օբյեկտներին հարվածելու 30-օրյա մորատորիումի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո այն խախտել է ավելի քան 60 անգամ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Կիևի ռեժիմն իսկապես չարամտորեն խախտում է էներգետիկ օբյեկտներին հարվածների 30-օրյա մորատորիումը, որը մարտի 18-ին համաձայնեցվել էր Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների կողմից, այնուհետև ստացել Զելենսկու աջակցությունը», - նշել է ռուս դիվանագետը:
Նրա խոսքով՝ օրական մի քանի անգամ ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածելու փորձեր են արվում։
Հիշեցնենք` մարտի 25-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են էներգահամակարգին հարվածների ժամանակավոր մորատորիումի:
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ կապված էներգետիկ օբյեկտներին Ուկրաինայի շարունակական հարվածների հետ, Մոսկվան իրեն իրավունք է վերապահում տալ համաչափ պատասխան: