Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է Գազայում ռազմական գործողությունների ընդլայնման մասին

Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարը Գազայի բնակիչներին կոչ է արել ապստամբել ՀԱՄԱՍ-ի դեմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Գազայի հատվածի բոլոր շրջաններում ռազմական գործողությունների ընդլայնման մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մոտակա ժամանակներում Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գործողությունները զգալիորեն կընդլայնվեն և կտարածվեն Գազայի հատվածի շրջանների մեծ մասում, և դուք ստիպված կլինեք տարհանվել պատերազմական գոտիներից։ Ժամանակն է ապստամբելու, ՀԱՄԱՍ–ին վտարելու և իսրայելցի բոլոր պատանդներին ազատ արձակելու։ Սա պատերազմի ավարտի միակ ճանապարհն է»,– ասել է Կացը։
Մարտի 18-ի գիշերը Իսրայելի пաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմը երկարաձգելուց և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրն ընդունելուց հրաժարվելու պատճառով:
Նեթանյահուի գրասենյակը հերքել է «Հզբոլլահի» հետ խաղաղ բանակցությունների մասին լուրերը
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաշտոնապես զինադադարն ավարտվել է մարտի 1-ին, սակայն ռազմական գործողությունները չէին վերսկսվել կողմերին Գազայի կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը ներգրավելու միջնորդների փորձերի շնորհիվ: