ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտակայքում կայանված մեքենայում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այն այրվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ապլիլի 12-ին, ժամը 10:30–ի սահմաններում։ Ահազանգով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ:
«Այրվել են «Toyota», «BMW» (մասամբ) մակնիշների ավտոմեքենաները և ջերմահարվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան։ Քաղաքացի Գ․ Մ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»,– ասված է հաղորդագրությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։43-ին, մարվել` 11։05-ին։