Անասնագլխաքանակը Հայաստանում պակասել է, քանի որ բոլոր կեր արտադրողների մոտ կերի վաճառքը անկում է գրանցել․Մնացականյան

Sputnik
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի հաշվառման տվյալները։ Դրանց համաձայն՝ ընդհանուր թվերով գրեթե բոլոր տեսակների գլխաքանակը 2024 թվականի համեմատ նվազել է։
Ըստ վիճակագրության՝ ավելացել է միայն ձիերի և թռչունների քանակը։ Ընդ որում, ձիերի թիվն ավելացել է անհատ գյուղացիական տնտեսություններում, թռչուններինը` գյուղատնտեսությամբ զբաղվող կազմակերպություններում։
Մնացած բոլոր տեսակները անհատ գյուղացիների մոտ նվազել են, իսկ խոշոր եղջերավոր անասունների, կովերի, ոչխարների և այծերի աճը ապահովվել է ի հաշիվ գյուղատնտեսական կազմակերպությունների։
«Իմ մասնավոր ուսումնասիրություններով`կենդանիների գլխաքանակը Հայաստանում պակասել է, քանի որ բոլոր կեր արտադրողների մոտ կերի վաճառքը անկում է գրանցել, հետևաբար, կենդանիների գլխաքանակն էլ է անկում ապրել։ Այնպես որ այս վիճակը կանխատեսելի և սպասելի էր։ Ոչ մի արտառոց բան չկա»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է ֆերմեր Հարություն Մնացականյանը։