ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի լավագույն երիտասարդ ծանրորդ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Ալեքսանդրան 20 տարեկան է։ Նա նախորդ տարի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ:
Հավելենք, որ ապրիլի 14-ին Քիշինևում մեկնարկող Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրան առաջինն է Հայաստանի հավաքականի կազմից դուրս գալու մրցահարթակ։