ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Օբոյանի շրջանի գյուղի վրա, 16 բնակելի տուն է վնասվել։ Հայտնել է Կուրսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
«Օբոյանի շրջանի Բիկանովո գյուղն այսօր հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչուների կողմից: Անօդաչուների հարվածների հետևանքով վնաս է հասցվել 16 բնակելի տան, դպրոցի շենքին, կաթսայատանը` կոտրվել են ապակիները, վնասվել ճակատային մասերը: Լուրջ ավերածություններ չկան: Վնասվել է նաև վեց ավտոմեքենա և մեկ տրակտոր», – Telegram–ի իր ալիքում հայտնել է Խինշտեյնը:
Նշվում է, որ սակրավորներն ավարտել են տարածքի ստուգումը, պայթուցիկ առարկաներ չեն հայտնաբերվել։
«Վերանորոգման բրիգադները սկսել են վերացնել բոլոր հետևանքները. կոտրված ապակիները ժամանակավորապես կծածկվեն թաղանթներով, ինչպես նաև չափումներ կիրականացվեն պատուհանների հետագա փոխարինման համար: Մնացած բոլոր վնասները ևս կվերացվեն», – հավելել է Խինշտեյնը:
Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը հավելել է, որ տուժածներ չկան։