ՌԴ–ում բանկոմատներն «ավելի զգույշ» կլինեն գումար տրամադրելու հարցում. ԿԲ

Ռուսաստանի կենտրոնական բանկի շենքը
Ավտոմատացված ստուգման ժամանակ բանկը կառաջնորդվի հատուկ չափանիշներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի բանկերը սեպտեմբերի 1-ից բանկոմատների միջոցով կանխիկ գումար տրամադրելիս ավտոմատ կերպով կհաշվարկեն՝ արդյոք անձը գումար է կանխիկացնում խարդախների ազդեցության տակ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի բանկը (ՌԴ կենտրոնական բանկ)` պարզաբանելով ապրիլի 1-ին ընդունած օրենքը։
Ավտոմատացված ստուգման ընթացքում բանկը կառաջնորդվի հատուկ չափանիշներով, որոնք բացահայտում են խարդախների ազդեցության նշանները: Ցուցակը շուտով կհրապարակվի Ռուսաստանի բանկի կայքում:
Հայաստանի ԿԲ-ն ուզում է կրիպտոարժույթներով վճարումների ենթակառուցվածք ստեղծել
Ստուգումը կիրականացնի այն բանկը, որը թողարկել է քարտը (նույնիսկ եթե գումարը հանվի այլ բանկի բանկոմատից): Նման նշաններ հայտնաբերելու դեպքում բանկը ստիպված կլինի 48 ժամով սահմանափակել կանխիկի տրամադրումը (օրական մինչև 50 հազար ռուբլի), ինչպես նաև հաճախորդին անհապաղ կտեղեկացնի սահմանափակման պատճառների մասին:
«Այդ ընթացքում չարագործների ազդեցության տակ գտնվող անձը կարող է դուրս գալ նրանց ազդեցությունից, հրաժարվել կանխիկ գումար վերցնելուց ու այդ գումարը խարդախներին փոխանցելուց», - ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, օրենքը բանկերին պարտավորեցնում է սահմանափակել բանկոմատների միջոցով կանխիկի տրամադրումը (ամսական մինչև 100 հազար ռուբլի) այն մարդկանց, որոնց մասին տեղեկությունները գտնվում են Ռուսաստանի բանկի՝ խարդախ գործարքների մասին տվյալների բազայում:
Հայաստանում 12–ամսյա գնաճը 3,3% է կազմել. ի՞նչն է ավելի շատ թանկացել