Ռազմական ոլորտում ՌԴ–ի հետ կապերը զարգանում են, բայց ոչ երրորդ երկրների դեմ. Իրանի դեսպան

Դիվանագետն ընդգծել է, որ ռազմական ոլորտում Ռուսաստանի և Իրանի հարաբերությունների զարգացումն ընթանում է երկրների միջև համապատասխան համաձայնագրերի հիման վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները ռազմական ոլորտում զարգանում են, բայց դրանք ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Մեր ռազմական հարաբերությունները երրորդ երկրների դեմ չեն։ Մենք զարգացնում ենք ոլորտը, մեր խոսակցություններն այդ հարցերի շուրջ զարգանում են», - ասել է դեսպանը «Ռոսիա-24»ալիքին տված հարցազրույցում։
Դիվանագետն ընդգծել է, որ ռազմական ոլորտում Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են երկու երկրների միջև համապատասխան համաձայնագրերի հիման վրա:
Միջուկային գործարքի շուրջ Իրանն ու ԱՄՆ-ը դեռ չեն բանակցել. ԻԻՀ դեսպան