Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան չի կարող Ուկրաինային նոր Patriot համակարգեր տալ

Գերմանիան Ուկրաինայի զինված ուժերի համար սպառազինությունների երկրորդ մատակարարն է ԱՄՆ-ից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան ներկայում չի կարող Ուկրաինային Patriot զենիթահրթիռային նոր համալիրներ տրամադրել, քանի որ ինքն էլ մատակարարումների է սպասում: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա հայտնել է Բրյուսելում՝ Ուկրաինային զենքի մատակարարման հարցով կոնտակտային խմբի նիստից հետո, որն առաջին անգամ էր անցկացվում Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախագահությամբ:
«Ինչպես գիտեք, Գերմանիան արդեն չորս ամբողջական Patriot համակարգ է տրամադրել։ Այս պահին մենք չենք կարող ավելին տրամադրել, քանի որ Raytheon-ից առաքումների ենք սպասում առաջիկա տարիներին, իսկ դրանք կսկսվեն միայն 2027 թվականին, եթե ճիշտ եմ հիշում»,-ասել է Պիստորիուսը։
Գերմանիան Ուկրաինայի զինված ուժերի համար սպառազինությունների երկրորդ մատակարարն է ԱՄՆ-ից հետո։ Բեռլինն Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Կիևին տարբեր տեսակի օգնություն է տրամադրել՝ մոտ 44 մլրդ եվրոյի չափով։
Վերջին մեկ օրում Ուկրաինայի ԶՈւ–ն հինգ հարձակում է գործել ՌԴ էներգետիկ օբյեկտների վրա
Ռուսական կողմը բազմիցս նշել է, որ Կիևի ռեժիմի կողմից զենքի գործադրումը միայն հակամարտության ձգձգման է հանգեցնում։