ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը Կուրսկի և Բելգորոդի մարզերի երկնքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 30 անօդաչու, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Նախորդ գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռատիպ 30 ուկրաինական անօդաչու. 25-ը` Կուրսկի մարզի և հինգը՝ Բելգորոդի մարզի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։