ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Դուշանբեում

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը . Արխիվային լուսանկար
ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներն անցկացվում են տարին երկու անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Դուշանբեում։ Այս մասին հայտնել է համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Ալմաթիում կայացած ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհուրդը նեղ կազմով նիստ է անցկացրել։ Ավելի ուշ ընդլայնված կազմով հանդիպում է սկսվել։ Հայաստանը հանդիպմանը ներկայացնում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
«Որոշում է կայացվել արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում», – ասել է Լեբեդևը ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։
Նշենք, որ ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներն անցկացվում են տարին երկու անգամ։