Շատ բնական է, որ պառլամենտական երկրում մի ուժ միանձնյա 50 և ավելի տոկոսը չի հավաքում․Ավինյան

Sputnik
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերքել է մամուլի հրապարակումները, թե գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱՆԻՖ-ի գործով շուտով գնալու է իր հետևից։ «Իմ հետ կապված նմանատիպ իրավական գործընթաց չկա ու չի կարող լինել»,-լրագրողներին ասել է Ավինյանը։
Ինչ վերաբերում է Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին՝ Ավինյանը կարծում է, որ նման պատկեր հաճախ ենք տեսնելու։
«Շատ բնական է, որ պառլամենտական երկրում մի ուժ միանձնյա 50 և ավելի տոկոսը չի հավաքում: Մենք ընտրել ենք պառլամենտարիզմի ճանապարհը, և հետագա մեր տասնամյակների ընտրությունների շատ արդյունքներ այդպիսին են լինելու»,- նշել է Ավինյանը, բնական համարելով, որ տարբեր համայնքների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է և պարտվել։