Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանն առաջարկում է Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում վնասված մեքենաների ապահովագրական հատուցումը ոչ թե գումարի տեսքով վճարել, այլ նորոգել ավտոմեքենան։ Ըստ վիճակագրության` ներկայում պատահարների հետևանքով վնասված տրանսպորտային միջոցների ավելի քան 99 տոկոսը ապահովագրական հատուցումը ստանում է գումարային տեսքով։
Ըստ Եղիազարյանի` նորոգման տարբերակի խրախուսումը հնարավորություն կտա խուսափել այն իրավիճակներից, երբ վթարված տրանսպորտային միջոցի վարորդը ստանում է գումարային հատուցում, սակայն շարունակում է վարել մեքենան առանց նորոգելու։
«Գումարի հատուցման փոխարեն` վնասված ավտոմեքենան նորոգելու առաջարկը վարորդների շրջանում լավ չի ընդունվի»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել ավտոփորձագետ Արման Հակոբյանը։