Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ-ի արտգործնախարարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ ու հնարավորություններ» պանելային քննարկմանը։
Գլխավոր դատախազությունը պահանջում է ատոմակայանի նախկին կոմերցիոն տնօրեն Ռուբիկ Մովսեսյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել 17 անշարժ գույք և 1.8 միլիարդ դրամ: