Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ տարածքում գիշերը 42 անօդաչու է խոցվել. ՊՆ

Բրյանսկի մարզի տարածքում ոչնչացվել է 13 անօդաչու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՌԴ ՀՕՊ համակարգերը գիշերը Ռուսաստանի տարածքում ուկրաինական 42 անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։

«Ապրիլի 9-ի ժամը 20:15-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև ապրիլի 10-ը ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռատիպ 42 անօդաչու. 13-ը` Բրյանսկի մարզի տարածքի վրա, 12-ը` Կալուգայի, 7-ը` Կուրսկի, 4-ական անօդաչու Բելգորոդի և Ղրիմի վրա, մեկական` Օրյոլի և Մոսկվայի մարզի»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։