Մինսկն ու Մոսկվան ամեն ինչ կանեն ընդհանուր հայրենիքը պաշտպանելու համար. Լուկաշենկո

Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսը և Ռուսաստանը ինքնիշխան պետություններ են, բայց միավորված են ընդհանուր տարածքով, որը Լուկաշենկոն անվանել է ընդհանուր հայրենիք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն ու Մոսկվան մտադիր են համատեղ պաշտպանել ընդհանուր հայրենիքը՝ Բրեստից մինչև Վլադիվոստոկ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ չնայած շարունակվող հատուկ ռազմական գործողությանը, ինքն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հաշվի առնել հնարավոր նոր սպառնալիքներն ու ուղղությունները` ներառյալ ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմերը:
«Մենք համատեղ զորավարժություններ ենք անցկացնելու։ Հիմնական դերը պետք է խաղա Բելառուսը, քանի որ ռուսական զորքերի զգալի մասն այժմ ներգրավված է այլ ուղղություններով։ Ժամանակն է ցույց տալ նաև մեր հնարավորությունները։ Զորավարժություններին կմասնակցեն նաև ՌԴ զինվորականները», - նշել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է, որ Բելառուսն ու Ռուսաստանն ինքնիշխան պետություններ են, բայց միավորված են ընդհանուր տարածքով, որը նա անվանել է ընդհանուր հայրենիք։
Լուկաշենկոն ասել է, որ Պուտինին զանգել են Ուկրաինայից