ՀՀ–ն կստորագրի ԵԱՏՄ գիտահետազոտական ծառայությունների միասնական շուկայի մասին համաձայնագիրը

ՀՀ կառավարության նիստ. Արխիվային լուսանկար
Միության երկրները կզարգացնեն փոխգործակցությունը կիրառական գիտության ձեռնարկությունների միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանը կստորագրի ԵԱՏՄ գիտահետազոտական ծառայությունների միասնական շուկայի մասին համաձայնագիրը։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանության տվեց համաձայնագրի ստորագրմանը։
Ըստ համաձայնագրի՝ կհամապատասխանեցվի միության երկրների գիտահետազոտական աշխատանքների ծառայությունների կարգավորման օրենսդրությունը, կզարգացվի կիրառական գիտության ձեռնարկությունների, ինչպես նաև միության անդամ երկրների գիտությունների ակադեմիաների և ճյուղային գերատեսչությունների միջև փոխգործակցությունը:
Նշենք, որ ավելի վաղ ԵԱՏՄ անդամ երկրները համաձայնագիր էին ընդունել միության երկրների կողմից շնորհվող գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման մասին: