«Մենք մեզ պարտված չենք համարում»․ Շիրակի մարզպետը՝ Գյումրիի ընտրությունների մասին

Sputnik
Շիրակի մարզպետը կառավարության նիստից հետո խոսել է Գյումրիում ավարտված ընտրությունների մասին։ Դավիթ Առուշանյանին հարցրել են, թե Քաղաքացիական Պայմանագիրը պատրաստվում է արդյոք ավագանու առաջին նիստում քաղաքապետի թեկնածու առաջադրել։ Մարզպետը պատասխանել է, որ պաշտոնական հայտարարություն կանեն մանդատները վերցնելուց հետո։