Կառավարության նիստից հետո արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին լրագրողները հարցրել են Հայաստանի նոր Սահմանադրության մասին, մասնավորապես հետաքրքրվելով, թե նախաբանից հանվելու է արդյոք հղումը Անկախության հռչակագրին։
Դադունցն ասել է, որ այս պահին Սահմանադրության նախաբանը փոխելու հարց չի քննարկվում։