Այսօր դարձյալ լարված է եղել Երևան-Աշտարակ մայրուղում։ Քասախ համյնքի բնակիչները պարբերաբար փակել և ոստիկանության պահանջով բացել են ճանապարհը։ Պատճառն այն է, որ որոշվել է հանել Քասախը Երևանին կապող 59 համարի ավտոբուսը` այն փոխարինելով այլ տրանսպորտով` Գազելով, որի ուղեվարձն ընդ որում ավելի թանկ է լինելու։ Կրկնելով իշխանության կագախոսը` «Վերդարձ գազելներին չի լինելու» քասախցիները պահանջում են վերադարձել իրենց հարմարավետ տրանսպորտը։