Ոստիկանությունը միայն տուգանում է, կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվում. Տիգրան Քեյան

Sputnik
Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում միայն, 60 մարդ մահացել է ավտովթարների կամ վրաերթերի հետևանքով, հազար 391 մարդ վիրավորում է ստացել։ Իշխող կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ մի վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի 10 տարվա ընթացքում խաղաղ պայմաններում 3 մլն բնակչությամբ երկրում ունենում ենք 3 600–ից ավելի զոհ, մոտ 70 հազար վիրավոր։
Ազգային Ժողովում հրավիրված քննարկման նպատակն այս վիճակագրության բարելավումն էր։ Այն մասին, թե ինչ արդյունք տվեցին լսումները` Sputnik Արմենիան զրուցել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի հետ։