Հայ-իրանական զորավարժությունը կարող է զսպող մեսիջ լինել Ադրբեջանին. Դավիթ Հարությունով

Sputnik
Հայաստանն ու Իրանը համատեղ զորավարժություն են անցկացնում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը լուրը տարածեց նախօրեին երեկոյան, այսինքն հենց զորավարժության առաջին օրը։ Ապրիլի 9-ին և 10-ին տեղի ունեցող զորավարժություններին մասնակցում են Հայաստանի զինված ուժերի և Իրանի Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Հայկական զինուժի ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնում է Հայաստանի տարածքում, Իրանի զինուժի ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում: Զորավարժության նպատակը Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելն է:
Սյունիքի նկատմամբ ագրեսիվ նկրտումների ֆոնին, Հայաստանի քաղաքական վերլուծաբաններն ու ռազմական գործի մասնագետները քանիցս կրկնել են հայ-իրանական զորավարժություններ անցկացնելու կարևորությունը։
Ինչ կտա երկու հարևանների գործակցությունը սահմանները պաշտպանելու նպատակով` Sputnik Արմենիան խնդրել է վերլուծել Դավիթ Հարությունովին։