ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը նոր տնօրեն ունի։ Այս մասին հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Արկադի Չերչինյանը հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել ապրիլի 8-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Մինչ նշանակումը նա ղեկավարել է նախարարության վարչական վերահսկողության վարչությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացնում նոր տնօրենին
© Photo : press office of Road Department Fund
Չերչինյանին այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նշենք, որ հիմնադրամի նախկին տնօրեն Արմեն Զոհրաբյանը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Հավելենք, որ վերջին տարիներին հանրապետությունում ճանապարհաշինական ծրագրերը պարբերաբար չեն իրականացվել։ Այս կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ուժեղացնել հսկողությունը կապալառուների նկատմամբ՝ սա գերատեսչության առանցքային խնդիրներից է։