ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն անցանկալի անձ է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դիվանագիտական ներկայացուցչության պաշտպանության հարցերով կցորդին և նրա տեղակալին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
«ՌԴ-ում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լիլիանա Բուրդան ապրիլի 9-ին կանչվել է ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի դեպարտամենտ, և նրան բողոքի հայտագիր է ներկայացվել առ այն, որ Մոսկվայում Ռումինիայի դիվանագիտական առաքելության պաշտպանության հարցերով կցորդն ու նրա տեղակալն անցանկալի անձ են հայտարարվել»,– ասվում է գերատեսչության կայքում հրապարակած հաղորդագրության մեջ։
Ինչպես պարզաբանել է նախարարությունը, սա պատասխանն է ռումինական կողմի ընդունված և որևէ բանով չպատճառաբանված որոշմանը։