ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (61 կգ) Բրատիսլավայում անցկացվող Եվրոպայի առաջնության եզրափակչում պարտվեց ռուս մրցակից Զաուր Ուգուևին ու դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։
Հայ մարզիկը պարտություն կրեց 5։7 հաշվով։
Նշենք, որ կիսաեզրափակիչում Հարությունյանը 5:2 հաշվով հաղթել էր Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովին:
1/8 եզրափակիչում Արսենը պարտության էր մատնել բուլղարացի Ստիլյան Իլիևին (11:0), իսկ քառորդ եզրափակիչում՝ մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին (12:2):
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը երեկ նվաճել է բրոնզե մեդալ, իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը` արծաթե մեդալ։