Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Այս գիշեր ռուսական բնակավայրերի վրա խոցվել է 158 ուկրաինական անօդաչու թռչող սարք․ ՌԴ ՊՆ

Միայն Կրասնոդարի երկրամասի տարածքում խոցվելէ 67 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում ռուսական շրջանների, առավելապես հարավային, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի վրա խոցել են 158 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այսմասին հայտնում է ռուսական ռազմական գերատեսչությունը։
«Ապրիլի 8-ի ժամը 20.00-ից մինչև ապրիլի 9-ի ժամը 06.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել են ուկրաինական օդանավային տիպի 158 անօդաչու թռչող սարքեր. 67 ԱԹՍ՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 29՝ Ռոստովի մարզի տարածքում, 15՝ Հյուսիսային Օսիա - Ալանիա Հանրապետության տարածքում, 11՝ Վորոնեժի մարզի տարածքում, 10՝ Կուրսկի մարզի տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հինգ ԱԹՍ խոցվել է Բելգորոդի մարզի տարածքում, երեքը՝ Ղրիմի, երկուսը՝ Պենզայի մարզի տարածքում, մեկական ԱԹՍ-ներ՝ Սարատովի, Օրյոլի մարզերի և Ստավրոպոլի երկրամասի տարածքում։ Յոթանօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ազովի ծովի ջրատարածքում, վեցը ՝ Սևծովիջրատարածքում, ճշտել են ՌԴ ՊՆ-ում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։