Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանն անցած շաբաթ ստորագրեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որն ավելի վաղ ընդունել էր Ազգային ժողովը։
Ի դեպ, օրինագծի նախնական տարբերակում նշված էր, որ Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր հռչակում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը:
Արդեն լրամշակված և վերջնական տարբերակում կարդում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը:
«Եվրամիության քաղաքական առաջնորդներն այդպես էլ չողջունեցին «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի ընդունումը»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։