Վազգեն Թևանյանն առաջին մեդալը բերեց Հայաստանի հավաքականին

Վազգեն Թևանյանը դարձավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը Սլովակիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում առաջին մեդալը բերեց Հայաստանի հավաքականին:
65 կգ քաշային կարգում Թևանյանի մրցակիցը՝ վրացի Գոգա Օթինաշվիլին, կշռման արարողության ժամանակ չէր տեղավորվել սահմանված քաշի մեջ և դուրս չեկավ գորգ, հետևաբար հաղթանակն ու բրոնզե մեդալը շնորհվեց հայ ըմբիշին։
Արսեն Հարությունյանն անցավ օլիմպիական խաղերի 1/4 եզրափակիչ
Հիշեցնենք` այսօր երեկոյան ազատ ոճի ըմբիշ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը կպայքարի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար:
Ոսկու է հավակնում նաև Արսեն Հարությունյանը (61 կգ), որը ռուսաստանցի Զաուր Ուգուևի հետ մրցագորգ դուրս կգա ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը` ապրիլի 9–ին: