ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Կուրգանի մարզի Պոլովինսկի շրջանի նախկին ղեկավար Արմեն Խաչատուրյանը կալանավորվել է սուբսիդիաների հետ կապված խարդախությունների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունը։
Քննության տվյալներով՝ 2021-2024 թվականներին հանցավոր խմբի մասնակիցները, որոնց թվում է եղել նաև Խաչատուրյանը, ապօրինաբար բյուջետային միջոցներ են ստացել այն աշխատանքների համար, որոնք փաստացի չեն կատարվել։
Քրեական գործ է հարուցվել խարդախության և հանցավոր խմբին մասնակցելու հոդվածներով (Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մաս, 159.2-րդ հոդվածի 4-րդ մաս):
Մեղադրյալը ձերբակալվել է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մարտին տարածաշրջանային անվտանգության դաշնային ծառայության աջակցությամբ խուզարկություններ են անցկացվել նրա տանը և աշխատավայրում: Առգրավվել են հետաքննության համար նշանակություն ունեցող հեռախոսներ, կնիքներ և փաստաթղթեր։
ՔԿ-ում ընդգծել են, որ քննության շրջանակում միջոցներ կձեռնարկվեն պատճառված վնասը վերականգնելու համար։