Խորհրդային բանակի բացառիկ գործողությունը. ինչպես ազատագրվեց Ղրիմը

Ղրիմի օպերացիան տևեց 35 օր։ Գործողության արդյունքում Ղրիմի թերակղզին լիովին ազատագրվեց։
Sputnik
1944 թվականի ապրիլի 8-ին սկսվեց Ղրիմի օպերացիան։ Ֆաշիստներին սկսեցին հարվածներ հասցնել միաժամանակ երկու ուղղությամբ` ուկրաինական 4-րդ ճակատի զորքերը` հյուսիսից, Պրիմորսկի բանակը` արևելքից։ Գործողության նպատակն էր մասնատել և ոչնչացնել թշնամու խմբավորումը։
Արդեն ապրիլի 11-ին ազատագրվեցին Ջանկոյն ու Կերչը, ապրիլի 13-ին` Եվպատորիան, Սիմֆերոպոլն ու Թեոդոսիան, ապրիլի 14-15-ին` Բախչիսարայը, Ալուշտան և Յալթան։ Հաղթանակից մեկ տարի առաջ` մայիսի 9-ին, ազատագրվել էր Սևաստոպոլը։
Գնացքում Լենինգրադից տարհանված երեխաներն էին. 1941-ին տեղի ունեցած ողբերգությունը
Գործողությունն ավարտվեց մայիսի 12-ին գերմանա–ռումինական զորքի ամբողջական ջախջախմամբ
Վերմախտի 17-րդ բանակի կորուստները գերազանցեցին 140 հազարը։
Ղրիմն ամբողջությամբ ազատագրվեց։ Սևծովյան նավատորմը վերադարձրեց գլխավոր բազան` Սևաստոպոլը։
1 / 12

4-րդ ուկրաինական ճակատի խորհրդային զինվորները ամերիկյան M3 «Գեներալ Լի» տանկով (ԽՍՀՄ էին մատակարարվում լենդ-լիզով) շարժվում են դեպի Սևաստոպոլ

2 / 12

Կարմիր աստղի շքանշանի ասպետ կապիտան Քրիստոփոր Չուսիի հրամանատարությամբ պարտիզանական ջոկատի մարտիկները գնում են մարտական ​​առաջադրանքի

3 / 12

Խորհրդային զորքի անցում Սիվաշ լճի վրայով

4 / 12

Խորհրդային զինվորները կռվում են Սևաստոպոլի մատույցներում. 4-րդ ուկրաինական ճակատ, 1944 թ.

5 / 12

Տորպեդային նավակի նավաստիները մարտական ​​առաջադրանք կատարելիս. Սևծովյան նավատորմ

6 / 12

Հյուսիսկովկասյան ռազմաճակատի, Սևծովյան նավատորմի և Ազովի ռազմական նավատորմի զորքերի գործողությունը 4-րդ օդային բանակի աջակցությամբ

7 / 12

Գերմանաֆաշիստական ​​զորքերից Սևաստոպոլի ազատագրումը Ղրիմի հարձակողական գործողության վերջին փուլն էր

8 / 12

Կարմիրբանակայինները Գրաֆսկայա նավամատույցի աստիճաններին Սևաստոպոլի ազատագրման մարտերի ժամանակ

9 / 12

Ղրիմի հարձակողական գործողության արդյունքում ազատագրվեց Սևծովյան նավատորմի գլխավոր բազան՝ Սևաստոպոլ քաղաքը

10 / 12

Ազատագրված Սևաստոպոլը

11 / 12

Թշնամու ռմբակոծությունները Սևաստոպոլը ավերակների էին վերածել. ԳԱԶ Մ-1–ը ավերված քաղաքի փողոցներից մեկում

12 / 12

Խորհրդային զինվորները 1944 թվականի գարնանը Պրիմորսկի բուլվարում ֆաշիստներից ազատագրված Սևաստոպոլում

1944 թվականի ապրիլի 10-ին ազատագրվեց Օդեսան. տեսանյութ