Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ միջոցները երկու ժամում 7 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի տարածքում․ ՊՆ

Վորոնեժի մարզի տարածքում երեք անօդաչու թռչող սարք է խոցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները ռուսական տարածքի վրա յոթ ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ժամը 17.15-ից մինչև 19.15-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական 7 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք․ երեք ԱԹՍ՝ Վորոնեժի մարզի տարածքում և երկուական ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի տարածքում ու Սև ծովի ջրատարածքում՝ Ղրիմի Հանրապետության ափերի մոտ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։