ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (61 կգ) կպայքարի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար:
Բրատիսլավայում անցկացվող առաջնության կիսաեզրափակիչում Հարությունյանը 5:2 հաշվով հաղթեց Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովին:
Հիշեցնենք` 1/8 եզրափակիչում Արսենը պարտության է մատնել բուլղարացի Ստիլյան Իլիևին (11:0), իսկ քառորդ եզրափակիչում ՝ մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին (12:2): Եզրափակիչում Արսեն Հարությունյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Զաուր Ուգուևը:
Նշենք, որ այսօր երեկոյան Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար կպայքարի նաև 70 կգ քաշային Արման Անդրեասյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, կպայքարի բրոնզե մեդալի համար: Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 9-ին: