ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դարձավ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Եզրափակիչում Անդրեասյանը գոտեմարտեց Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Բաևի հետ և պարտվելով 1։4 հաշվով` նրան զիջեց ոսկին։
Հիշեցնենք` այսօր ավելի վաղ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձավ բրոնզե մեդալակիր։
61 կկգ քաշային Արսեն Հարությունյանը ոսկու է հավակնում։ Ռուսաստանցի Զաուր Ուգուևի հետ նա մրցագորգ դուրս կգա ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը` ապրիլի 9–ին: