«Ֆրանսիան վերջերս ջանքեր է գործադրել, որ 2 հեռուստաալիք ունենա , բայց մերժվել է»․-խորհրդարանում հայտարարել է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նրա խոսքով` հայկական կողմը հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ մի քանի հանդիպումների ժամանակ հստակ հասկացրել է, որ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս օտարերկրյա լրատվամիջոցների ներկայությունը հանրային մուլտիպլեքսում:
Հակոբյանը հիշեցրել է, որ հավակնորդներից մեկը՝ «Arte France» հեռուստաալիքը վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ իր թողարկած ռեպորտաժում Հարավային Կովկասի քարտեզը ցուցադրվել էր առանց Հայաստանի:
Պաշտոնյայի խոսքով՝ թեև հեռուստաալիքը հետագայում ներողություն խնդրեց, բայց դժվար է պատկերացնել, թե հանրային եթերում նման հաղորդում հեռարձակվելուց հետո ինչ հետևանքներ կլինեին:
«Կստացվեր, որ Հայաստանն ինքն իր մասին ապատեղեկատվություն է տարածում», - ընդգծեց Հակոբյանը: