Չնայած «Խաղաղության համաձայնագիրը» ամեն գնովց և շուտափույթ ստորագրելու Հայաստանի իշխանությունների ջանքերին, Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով շարունակում է հայատյաց քաղաքականությունը և սպառնալիքներով լի հռետորաբանությունը։
Անցած մոտ 1 ամսվա ընթացքում բացի տեղեկատվական քարոզչությունից, Բաքուն նաև էսկալացիայի ձգտող քայլեր է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, թեև հայկական կողմը պնդում է, որ կրակոցները հիմնականում անկանոն են և ոչ թիրախային, այնուհանդերձ, ադրբեջանական զինուժն օրերս թիրախավորել էր Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի տները, ինչը փաստել էր նաև Հայաստանի պաշտպանության նախարարութունը։
Ըստ ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի` Ադրբեջանը հայ հանրության դեմ տեղեկատվական ու հոգեբանական գրոհ է իրականացնում։
«Ադրբեջանում պետական մակարդակով արգելված է խոսել խաղաղությունից».-փաստում է Հայրապետյանը։