ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ԴԺՀ-ում Գորլովկայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է վնասվածք ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքապետ Իվան Պրիխոդկոյին։
«Ուկրաինայի զինված կազմավորումների ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Գորլովկայի խաղաղ բնակիչ է վիրավորվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԴԺՀ ղեկավարի վարչակազմի և կառավարության` Ուկրաինայի ռազմական հանցագործությունների փաստագրման հարցերով վարչության տվյալներով` ուկրաինական զինուժը ժամը 14:30-ին կամիկաձե դրոնով գրոհել է Յասինովատայա-Գորլովկա մայրուղին։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր դեպի հյուսիս, քաղաքում գործում են «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխարդյունահանող ձեռնարկություններ: Սա ԴԺՀ-ի ամենախոշոր բնակավայրերից մեկն է, որի բնակչությունը Դոնբասում սկսված հակամարտությունից առաջ գերազանցում էր 250 հազարը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։ Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։