Ռուսաստանում սեպտեմբերի 1-ից կարգելվի գովազդը Facebook*-ում և Instagram*-ում

Արգելքը, մասնավորապես, վերաբերում է Instagram-ին և Facebook-ին (այս երկու սոցիալական ցանցերը Meta կորպորացիայի մաս են կազմում, որը ծայրահեղական է ճանաչվել և արգելված է Ռուսաստանում):
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Ռուսաստանում անցանկալի կամ ծայրահեղական ճանաչված օտարերկրյա կազմակերպությունների տեղեկատվական ռեսուրսներում գովազդն արգելելու մասին, հաղորդում է РБК-ն:
Արգելքը, մասնավորապես, վերաբերում է Instagram*-ին և Facebook*-ին (այս երկու սոցիալական ցանցերը Meta կորպորացիայի մաս են կազմում, որը ծայրահեղական է ճանաչվել և արգելված է Ռուսաստանում):
Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
Օրենքին կցված բացատրական գրության մեջ նշվում է, որ որոշ ռուսաստանցիներ շարունակում են օգտվել Instagram-ից* և Facebook-ից*` արգելափակումը շրջանցելու միջոցով, ինչը այդ ռեսուրսների համար հնարավորություն է ստեղծում գովազդից եկամուտներ ստանալ` ստեղծելով նոր բովանդակություն, որը ներառում է Ռուսաստանում արգելված տեղեկատվություն:
*Meta կորպորացիան, որին պատկանում են Facebook-ը և Instagram-ը, Ռուսաստանում ծայրահեղական է ճանաչվել և արգելված է։