ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Սերբիայի Զլատիբոր քաղաքում ընթացող մինչև 15 տարեկան դպրոցականների համաշխարհային գիմնազիադայում հայ ազատ ոճայինները նվաճել են 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
«Ոսկե մեդալ է նվաճել Արթուր Մկրտչյանը (75կգ)։ Բրոնզե մեդալներ են նվաճել Խաչատուր Գրիգորյանն (38 կգ) ու Արտավազդ Խոսրովյանը (41 կգ)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ մինչև 15 տարեկանների դպրոցականների համաշխարհային գիմնազիադան անց է կացվում ապրիլի 4-14-ը Սերբիայի Զլատիբոր քաղաքում։