Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի երկնքում որսացել են մոտ 20 ուկրաինական ԱԹՍ

ՌԴ Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարածքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 19 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշեր հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 19 անօդաչու թռչող սարք՝ 13 Ազովի ծովի վրա, չորս անօդաչու թռչող սարք` Կրասնոդարի երկրամասի, մեկական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի շրջանի և Ղրիմի Հանրապետության տարածքների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։