Հայ ըմբիշը Սլովակիայում դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Կիսաեզրափակիչ գոտեմարտում Եվրոպայի գործող չեմպիոն Անդրեասյանը 3։1 հաշվով առավելության է հասել վրացի Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Արման Անդրեասյանն անցել է եզրափակիչ։
Կիսաեզրափակիչ գոտեմարտում Եվրոպայի գործող չեմպիոն Անդրեասյանը 3։1 հաշվով առավելության է հասել վրացի Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ։
Անդրեասյանը եզրափակիչ իր ուղին սկսելէ 1/8-ից, որտեղ հաղթել է լեհ ըմբիշ Մատեուշ Լուշչինսկուն: Քառորդ եզրափակիչում Արմանն ուժեղ էր ուկրաինացի Ալեքսեյ Բորուտից։
Մեր հավաքականի ևս երկու ըմբիշներ՝ 57կգ Մանվել Խնձրցյանը և 65կգ քաշային Վազգեն Թևանյանը ապրիլի 8-ին սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն ու հաջողության դեպքում կպայքարեն բրոնզե մեդալների համար:
Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Բրատիսլավայում մեկնարկել է ապրիլի 7-ին և կավարտվի ապրիլի 9-ին: