ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքերըԿանանց թենիսի ասոցիացիայի (WTA) թարմացված վարկանիշային աղյուսակում: Ապրիլի 7-ի դրությամբԱվանեսյանը զբաղեցնում է 36-րդ տեղը:
Վարկանիշային նախորդ աղյուսակում հայ մարզուհին զբաղեցնում էր 37-րդ հորիզոնականը:
WTA-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Բելառուսը ներկայացնողթենիսիստուհի Արինա Սոբոլենկոն: Առաջին եռյակում են նաև Իգա Շվյոնտեկը(Լեհաստան) և ՋեսիկաՊեգուլան (ԱՄՆ):
Թարմացվել է նաև Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տղամարդկանց վարկանիշը: Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է 2 աստիճանով և զբաղեցնումէ 25-րդ հորիզոնականը: Նախորդ վարկանիշում Խաչանովը 23-րդն էր։
Տղամարդկանց վարկանիշային ցանկը գլխավորում է իտալացիՅանիկ Սինները։ Առաջին եռյակում են Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա) և Կառլոս Ալկարասը (Իսպանիա):