Հայաստանի կառավարությունը շուտով պայմանագիր կստորարգրի IDEMIA կոնսորցիումի հետ, որը հաղթող է ճանաչվել կենսաչափական համակարգի ներդրման մրցույթում։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն այսօր հայտնել է, որ Կենսաչափական համակարգը մի քանի անգամ կբարձրացնի Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալների անվտանգությունը։ Բացի այդ, նոր համակարգի ներդրումը նաև պարտադիր պահանջ է Եվրամիության հետ վիզաների ազատականացման համատեքստում։
Նելլի Դավթյանը պատասխանել է նաև հարցին, թե անձնական տվյալների պաշտպանության առումով անվտանգ է արդյոք արտասհամնյան ընկերությանն անձնագրային տվյալներ տրամադրելը։