«Սա ոչ ուղղակի կոռուպցիա է». կրթության փորձագետը` դպրոցների տնօրեններ նշանակելու մասին. Ատոմ Մխիթարյան

Sputnik
Հայաստանի 437 դպրոցներից նոր տնօրեններ են նշանակվել միայն 138 դպրոցում։ Պատճառն այն է, որ 2023 թվականին կառավարություը փոխեց դպրոցների տնօրենների ընտրության կարգը և այժմ տնօրենի պաշտոնին հավակնողները պետք է ներկայացնեն նաև դպրոցի զարգացման ծրագիր։ Կրթության նախարարի տվյալով՝ հարցազրույցի փուլը հաղթահարում է հավակնորդների 38 տոկոսը, զարգացման ծրագրերի փորձաքննությունը՝ 13։
Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանի գնահատմամբ զարգացման ծրագիրը դպրոցների տնօրեննրի առաջ դրվող ամենասուբյեկտիվ պահանջն է։ Այդ ծրագրի որևէ չափանիշ ոչ ոք չգիտի։ Հանձնաժողովն էլ գնահատում է առանց որևէ չափանիշի ու այդտեղ էլ, ըստ կրթության փորձագետնի առաջանում է կոռուպցիոն ռիսկը։