Կառավարության նախորդ նիստում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ կառավարման ապարատում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է. դրանով են պայմանավորված նաև մեղադրանքները, թե կադրային սխալ քաղաքականություն է վարում։ Ու դա, ըստ Փաշինյանի նրանից է, որ բնակավայրերի 70 տոկոսից ավելիում մանկապարտեզ չկա։
Հասկանալու համար, թե ինչ կապ ունեն մանկապարտեզները կադրերի պակասի հետ Sputnik Արմենիան դիմել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանին։