Ուկրաինայի ԶՈւ-ն մեկ օրում յոթ հարձակում է ձեռնարկել ՌԴ էներգետիկայի օբյեկտների վրա․ ՊՆ

ՌԴ ՊՆ շենքը
Հակառակ մարտին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ուկրաինական կողմը շարունակում է էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակվելու փորձերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը անցած մեկ օրվա ընթացքում յոթ հարձակում են իրականացրել ՌԴ էներգետիկ օբյեկտների վրա։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
Կիևը հարձակվել է բարձրավոլտ կայանների և գազաբաշխիչ օբյեկտների վրա Ղրիմում, Բրյանսկի, Ռոստովի և Վորոնեժի մարզերում։ Հարձակումները էլեկտրամատակարարման խափանումների են հանգեցրել կենցաղային սպառողների համար։
ՌԴ ՊՆ-ում նշել են, որ Զելենսկու այն հայտարարությունից հետո, թե Կիևի ռեժիմն իբր պահպանում է ս.թ. մարտի 18-ից ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները դադարեցնելու պայմանավորվածությունը, իրականում Ուկրաինայի զինված ուժերը նույնիսկ մեկ օրով չեն դադարեցրել հարձակումները։