Սերգեյ Լավրովը շնորհավորել է «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին

Բարձրաստիճան պաշտոնյաներն ընդգծել են Սիմոնյանի սկզբունքայնությունն ու պրոֆեսիոնալիզմը՝ միջազգային տեղեկատվական աշխարհում Ռուսաստանի տեղի ու դերի ամրապնդման, ճիշտ կերպարի ձևավորման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Լավրովն ընդգծել է, որ Սիմոնյանն ամենահեղինակավոր հայրենական լրագրողն է:
«Հարգելի Մարգարիտա Սիմոնի, արտաքին գործերի նախարարության աշխատակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Դուք իրավամբ դասվում եք հայրենական ամենահեղինակավոր լրագրողների շարքին»,- ասված է Լավրովի շնորհավորական ուղերձում։
Նախարարը նշել է, որ Սիմոնյանին բնորոշ իմացությունը, պրոֆեսիոնալիզմը, գործի նկատմամբ սրտացավ մոտեցումը Ռուսաստանում և դրա սահմաններից դուրս արժանացել են բազմամիլիոնանոց լսարանի հարգանքին:
«Գնահատում ենք Ձեր ջանքերը՝ ուղղված համաշխարհային տեղեկատվական տարածքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը և միջազգային նշանակալի իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը»,- հավելել է նա:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ում գնահատում են Սիմոնյանի հետ գործընկերային հարաբերությունները և հույս ունեն շարունակել համագործակցությունը՝ ի շահ արտաքին քաղաքական գործունեության արդյունավետ տեղեկատվական ուղեկցման, միջազգային հանրության աչքում Ռուսաստանի ճշմարիտ կերպարի ձևավորման:
Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով
Ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանին տարեդարձի առթիվ շնորհավորել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։ ՔԿ նախագահը նշել է, որ իր սկզբունքայնությունը և բարձր կոմպետենտությունը Մարգարիտա Սիմոնյանին և նրա գլխավորած անձնակազմին թույլ են տալիս ամրապնդել ռուսական մեդիայի հեղինակությունը միջազգային ասպարեզում՝ ձեռք բերելով միլիոնավոր հեռուստադիտողների և ընթերցողների վստահությունն ամբողջ աշխարհում: