ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցներն անցած գիշեր որսացել և ոչնչացրել են 11 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի երեք շրջաններում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ- ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել է 11 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ութ ԱԹՍ ՝ Ռոստովի մարզի տարածքում, երկու ԱԹՍ ՝ Կուրսկի մարզի տարածքում և մեկ ԱԹՍ ՝ Բելգորոդի մարզի տարածքում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։