ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենահին թերթերից մեկը պատմել է ուրալցի հայի մասին, որը ռազմական հատուկ գործողությանը մասնակցելու համար թողել է արտասահմանյան ընկերության մարզային մասնաճյուղի տնօրենի տաքուկ աթոռը։
«Ընկերներիցս շատերը գնում էին կռվելու, նույնիսկ եղբայր գնաց։ Ու ես հաճախ մտածում էի` ինչպես օգնեմ տղերքին, որտեղ կարող եմ օգտակար լինել նրանց: Եվ որոշեցի՝ պետք է պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ», - ասել է Գևորգյանը «Уральские военные вести»–ին։
Թերթը նշում է, որ Գևորգյանը քաղաքացիական կյանքում աշխատել է առևտրի ոլորտում:
Ռազմական հատուկ գործողությանը մասնակցելու որոշումից հետո նա ծառայել է որպես գնդացրորդ, դարձել է ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ, իսկ այսօր արդեն «Կենտրոն» խմբավորման գրոհային վաշտի հրամանատարի տեղակալն է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։