Կիևի ռեժիմը բազմապատկել է ՌԴ էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների թիվը. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Անցած օրվա ընթացքում Կիևը 14 անգամ հարձակվել է ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Կիևի ռեժիմը, հակառակ բոլոր հայտարարությունների, բազմապատկել է Ռուսաստանի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների թիվը։ Այս հայտարարությունը տարածել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ապրիլի 4-ի առավոտից Կիևի ռեժիմը, ի հեճուկս բոլոր հայտարարությունների և ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելու մասին (Վլադիմիր) Զելենսկու ստանձնած պարտավորությունների, բազմապատկել է միակողմանի հարձակումների թիվը՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և հրետանային զինամթերք Ռուսաստանի տարածաշրջանների էներգետիկ ենթակառուցվածքների վրա», - ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՌԴ–ն Ուոլցին է փոխանցել այն օբյեկտների ցանկը, որոնց վրա հարձակվել է Ուկրաինան. Լավրով
ՊՆ-ում պարզաբանել են, որ անցած օրվա ընթացքում Կիևը 14 անգամ հարձակվել է ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա։ Հարձակումներն իրականացվել են Բրյանսկի, Բելգորոդի, Սմոլենսկի, Խերսոնի, Վորոնեժի և Լիպեցկի մարզերի, ինչպես նաև ԼԺՀ-ի օբյեկտների վրա։
Կիևի կողմից Կուրսկում 2 էներգաօբյեկտի հրետակոծությունից հետո քրգործ է հարուցվել