Խնածախում կրկին կրակոցներ են լսվել

Խնածախ
Խնածախ
Գյուղապետը նշեց, որ վերջին մի քանի օրերին կրակոցները դադարել էին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Այս գիշեր Սյունիքի մարզի Խնածախ գյուղում կրկին կրակոցներ են լսվել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը։
«Կրակոցներ լսվել են հեռվից, բայց ինտենսիվ չեն եղել, 3-4 անգամ են լսվել»,- նշեց նա։
Միրզոյանը տեղեկացրեց, որ վերջին մի քանի օրերին կրակոցները դադարել էին։
Լոխ լյավ ա․ Խնածախում և Խոզնավարում անգամ ադրբեջանական կրակոցների ժամերն են սովորել
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն մարտի 31-ին հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն է վնասվել։